top of page

իմ ու քո յասամանը...

Updated: Jan 9, 2022

by MASHA

Առավոտյան, քաղաքում որոշեցի զբոսնել,

Էնքան արև կար փողոցներում,

Մարդիկ էլ մի տեսակ տարօրինակ հաճելի էին։

Օդում մեղմ, մեր յասամանի հոտն էր։

Մի շենքի երրորդ հարկում դրախտային սիրուն պատշգամբ աչքիս ընկավ,

Տարբեր ծաշիկներով լցրել էին ամբողջը, Երևի հենց էդտեղից էլ գալիս էր յասամանանման հոտը։

Հենց էդ պահին որոշեցի, Իմ ու քո տանն էլ կլինեն էսքան շատ ծաղիկներ,

Որ աճեն, բարձրանան, աննման բույր արձակեն,

Ու բոլորը անցնելիս, իմանան որ իմ ու քո տան մոտ են։

Ինչքան դրսից, տասը էդքան էլ ներսից, թարմ ու հանգիստ կլինի իմ ու քո տունը


Լայն, մուգ շականակագույն փայտե դուռը կբացվի ու կերևա մարմարե հատակով միջանցքը,

որտեղ էլի շատ բույսեր կլինեն,

որ թթվածինը ներսում հանկարծ չպակասի քո խորը ու մտատանջ շտչի ու մտքի համար


Դեպի աջ, կլինի խոհանոցը,

որտեղ ես կփորձեմ ամեն անգամ նոր ու գայթակղիչ ուտելիքներ պատրաստել քեզ համար,

դու սիրում ես համով ուտել,

ես էլ սիրում եմ,ոնց ես դու համով ուտում, մատներդ լպստելով:


Միջանցքի ձախ կողմում իմ ու քո բաց սիրտը կլինի, ընդարձակ հյուրասենյակը, լուսավոր ,

անչափ շատ լույսով,

ինչպես առաջին միացվող լուսարձակը բեմի վրա,որ կուրացնում է

Չէ՞ որ ես ու դու շատ մարդկանց պիտի ընդունենք, անթիվ անհամար,

միշտ շատ հյուրեր պիտի ունենանք,

գիտեմ թե ոնց ես ուզում քո տունը նորից լցվի, լըքը լինի նորից

Ու անպայման մի սենյակ կլինի յուրաքանչյուր եկող, մնացողի համար,

գիտեմ, քիչ եկող կցանկանա գնալ իմ ու քո տանից:

Միջանցքի դեմ դիմաց, հյուրասենյակի ու խոհանոցի ճիշտ մեջտեղից, երկու կողմից ոլորանման սանդուղքը կտանի երկրորդ հարկ,

իմ ու քո անձնական տարածք

Դեռ չեմ որոշել ինչը որ կողմում կլինի,

բայց էնտեղ է քո աշխատասենյակը,

որտեղ խոստանում եմ երբեք չեմ խանգարի քեզ հանճարեխ գործեր հորինելիս,

բայց մի քանի րոպե մենակ մնալուց հետո կխանգարեմ,

երբ կարոտից խեխդվեմ,

դու էլ խոստացիր,

կհամբուրես ինձ գործերիդ արանքում նույն չափ հանճարեղ ու կրքոտ

Հետո նորից հանգիստ կթողնեմ քեզ,

կգնամ իմ ու քո ննջարան, որ մի քիչ էլ էնտեղից կարոտս առնեմ,

որովհետև դու միշտ քիչ ես ինձ


Քո հավասար դասավորված պահարանները նորից կվերադասավորեմ գույներով,

որ լինի հարմար ու իդեալական

Կպարկեմ իմ ու քո մահճակալին,

շուռ ու մուռ կգամ, տանջելով ինձ կզսպեմ, որ նորից չգամ ու խանգարեմ,

կսպասեմ:


Ննջարանից կբացվի դուռը իմ ու քո պատշգամբի

դեպի կանաչ բակը, որից միշտ թարմ խոտի հոտ կգա

Լավ չեմ հիշում, կարծեմ մի անգամ ասել ես, որ լողալ չես սիրում չէ՞,

բայց լողավազան, պիտի' լինի իմ ու քո տանը,

երեխաներն են սիրում լողալ,

իմ ու քո կյանքում քո տեսքով երեխաներ կան,

չմտածես, ես կզբաղվեմ իրենց հետ , մինչ դու չկաս


Ու հանկարծ դուռը կբացես,

կրկին մտախոհ, բայց գլուխդ միշտ բարձր,

չգիտեմ ինչ դուռ է ու ուր է տանում քեզ,

բայց մեր տան դռներից չէ,

չեմ հասկանում ժպտում ես, ուրախ ես թե զայրացած,

բայց իմ տանը չես,

դու քո մոտ ես ու միշտ էլ էդպես է եղել ,

Դու քո տանը, քո ու քոնի հետ,

ես էլ,

քո տանը ու միշտ քեզ հետ

Դրա համար երբեք լեզուս չի պտտվում ասել «մենք» կամ «մեր տունը»,

իմն ու քոնը շատ տարբեր են , ես առանձին , դու առանձին ու մենակ,

էդ ես եմ հորինում, չկա «մենք»

«Սկիզբ» ֆիլմի նման ես կառուցում,ես քանդում ու էլի նորն եմ կառուցում

ու ասեմ, հստակ տարբերում եմ երազն իրականից,

«մենք» իմ երազների ամենաիրական հերոսներն ենք,

որ դժվար էլ միասին բացենք մեր դուռը, մեր սիրտը ու հատկապես մեր ննջարանի պատշգամբը դեպի բակը լողավազանով։

Մեկ էլ,նայեցի շուրժս, տեսնեմ, մտքերով հասել էմ միմչև «Ցենտրալ», կառուցածս էդպես առանց կպնելու, զգույշ թողեցի ու արագ արագ քայլեցի հետ,

ուշանում էի արդեն իմ ժամի մետրոյից։

Հետ ճանապարհին էլի նորից քթիս խփեց էդ անտեր յասամանի հոտը,

Չէ, չեմ նայի վերև չեմ կարող հիմա, ուժ չունեմ էլ։



2020

19 views0 comments

Recent Posts

See All

~~~

bottom of page