By MASHA

Հոգիս լողում է օվկիանոսի ջրերում,
Սուզվում, կրկին դուրս պրծնում փրփուրից
Երազում հասնի, ու թաքնվի քո սարերում ,
Հողը զգա ու արբենա քո հոտից։
Ի՞նչ եմ փնտրել, ի՞նչ եմ ուզել,
Ի՞նչ եմ քեզնից ավել մղել,
Ի՞նչ եմ խրվել մեջն օտար ծաղկի,
Ափում անէջ ու կեղծ լույսի:
Հիմա ինքն է քո առաջ մեղատանջ
Էն որ,թռնում էր թռնելու մտքից առաջ,
Թափառող ու դառնասիրտ իմ հոգին
Որ անմիտ դավաճան եղավ քո պարարտ հողին:
Դե՜ դե՜ լողա ջրերում սառը,
Չգիտեմ թե կհասնես քո սարերին դու վաղը,
Բայց դեռ շատ փրփրոտ ալիքներից կսուզվես
Ու անվերջ հողիդ հոտը , ջրիդ համը կվավաշես։
2019