սպասում

Updated: Jul 2, 2021

By MASHA



էս գրողի տարած սպասումը,

անտանելի է,

կյանքս կրճատվեց սպասելով,

ինչ որ մեկին ինչ որ բանի միշտ սպասում եմ

Ամեմ օր սպասում եմ գիշերվան, որ մթնի հետո լույսը բացվի ու նորից մթնի

Սպասում եմ էս աշնան արևին,

դրան միշտ հետևում է անձրևը,

որից հետո սպասում եմ փողոցները էլի չորանան

Պատուհանի մոտ սպասում եմ հեռվից եկող էն շնով աղջկան,

որ գա անցնի տան դիմացով ու նորից անհետանա փողոցի վերջում

Օրվա ընթացքում, պարտադիր սպասում եմ դռան ձայնին, որ վազեմ ու բացեմ Արդեն կանոն դարձած , երկար ու անմիտ խոսակցություններին սպասում եմ ամեն գիշեր

Անհամբեր սպասում եմ ֆիլմի ավարտին ,

շուտ վերջանա որ վեր կենամ ու էս մեկն էլ մոռանամ

Հաճախ զանգի եմ սպասում անսպասելի

Սպասում եմ ինձ սիրեն չսպասեն որ ես սիրեմ

Ու հետաքրքիր է ավելիշատ վատն եմ սպասում ,

միշտ լավը որպես երկրորդ տարբերակ

Աղոթելուց սպասում եմ հիմար մտքերս ցրվեն , որ ասեմ խնդիրս,

բայց համարյա միշտ չի ստացվում իսկ հետո սպասում եմ էդ խառը խուռն, ինքս էլ չհասկացած աղոտքս տեղ հասնի

Սպասում եմ որ մի օր ասեն արի , պետք ես ինձ, մեզ, քո կարոքը կա

Սպասում եմ սկսածս շուտ ավարտին հասցնեմ ու նոր բան սկսեմ

Վատի մեջ միևնույն է սպասում եմ մի մեծ բանի ,

դրան միշտ ու շատ սպասում եմ

Սպասում եմ քեզ տեսնեմ տեսնեմ ու ավելի պինդ գրկեմ հրաժեշտից առաջ,

որ հեռանամ ու էլի սպասեմ

ու միշտ սպասեմ

անտանելի է էս գրողի տարած սպասումը:



2019


13 views0 comments

Recent Posts

See All

~~~