կապված
By MASHA

Ի սեր Աստծո
Ես չեմ ուզում քեզ պահել սեր իմ,
կապել կամ ինձանով անել,
Ինքս տանել չեմ կարողանում,
որ ինձ փորձեն պահել, կապել կամ իրենցով անել։
Դու այնքան ազատ ես,
Ազատ ինչպես բարձր քամիները,
քեզ դիպչել անգամ անհնար է:
Ես եմ անազատ հենց նույն այդ քամիների նման,
բայց ներքևում, նեղլիկ շենքերի արանքում,
որ մարդկանց ամբոխի մեջ ոտքի տակ է ընկնում իր մեղմ ցուրտ օրորը կորցնելով, կորցնելովիր ուղին։
Ի սեր Աստծո
Ես չեմ զոռով քեզ պահել
Բայց ես՝ անխոս կապված եմ քեզ, կախված եմ,
ճանկերով պահաց իմ լույս մտքերը քո մասին։
Մտքերը որ ազատազրկել ու կապել են ինձ։
2020