Անվերնագիր
by MASHA

Ես սիրեցի այն ժամ,
երբ բոլորը գնացել էին
ու հենց նոր սերը վերջացել էր.
Ես սիրեցի այնտեղ,
որտեղ էլ հույս չկար,
լույսն էլ՝ վերջին գնացողը անջատել էր.
Ես սիրեցի այնքան շգույշ ու աննկատ,
ինչպես կկպնես առաջին ձյանը,
որ արդեն մոտենալուց
ձեռքիդ տաքությունից է ջուր դառնում.
Ես սիրեցի այնքան ագահորեն, գռեհիկ ու կոպիտ,
ինչպես մուրացկան, մի կտոր հացը ձեռքում,
որ իր բերանով կխնդրի,
բայց և չտեսի նման կխլի, կուլ կտա
ու կմոռանա մեկ վայրկյանում.
2020